158 հա ՊԻՍՏԱԿԻ ԱՅԳԻ · 75,000 ԾԱՌ
UNDERSUN-ը հայկական պիստակի արտադրության նոր պատմության սկիզբն է։ 2021 թվականին Արմավիրի մարզի Արտամետ գյուղում տնկվեցին UNDERSUN-ի առաջին ծառերը՝ նպատակ ունենալով խթանել որակյալ և տեղական պիստակի արտադրությունը։
Այսօր արդեն այգին զբաղեցնում է 158 հա տարածք, որից 150 հա-ի վրա խնամքով աճեցվում է շուրջ 75.000 պիստակի ծառ ՝ միջազգային փորձի և ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառմամբ։
Այգին համալրված է ժամանակակից ոռոգման, ֆիլտրացման և պարարտացման համակարգերով, որոնք գտնվում են ոլորտի մասնագետների մշտական վերահսկողության ներքո։ Ինչպես նաև, համագործակցելով տարածաշրջանի և Եվրոպայի առաջատար արտադրողների հետ՝ ձևավորում է Հայաստանում բարձրորակ պիստակի արտադրության նոր մշակույթ։
UNDERSUN ընկերության առաքելությունն է Հայաստանում զարգացնել բարձրորակ պիստակի արտադրությունը՝ համադրելով ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաները, միջազգային փորձն ու հետևողական աշխատանքը։
Հայաստանը դարձնել մրցունակ պիստակ արտադրող ու արտահանող երկիր՝ ձևավորելով միջազգային չափանիշներին համապատասխան արտադրական գործընթացներ և ամբողջական շղթա՝ այգուց մինչև պատրաստի արտադրանք։
Մենք ձգտում ենք, որ հայկական պիստակը տեղ գտնի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում՝ որպես բարձր որակի, թարմության և համի խորհրդանիշ։
Հետևեք մեզ